«Ժողովուրդ». Տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավել է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող եւ չվերադարձողների թիվն աճել է ավելի քան 36 տոկոսով: Ի դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: