«Յուվենտուսը» չի ցանկանում 25 մլն եվրո վճարել Գոլովինի համար
ՍպորտԻնչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, «Յուվենտուսի» ղեկավարները չեն ցանկանում 25 մլն եվրո վճարել Ալեքսանդր Գոլովինի համար:
ԲԿՄԱ-ն ռուս կիսապաշտպանի համար հենց այդքան գումար է պահանջում: Նշվում է, որ Էմրե Ջանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուց հետո, թուրինյան ակումբը չի ցանկանում լուրջ գումարներ ծախսել այլ կիսապաշտպանի ձեռք բերելու համար:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «ծեր սենյորան» 20 մլն եվրո է առաջարկել «բանակայիններին» Գոլովինի տրանսֆերի համար: