ԱԱ-2018. Կոլումբիան հաղթեց Լեհաստանին. H խմբում իրավիճակը սուր է
ՍպորտԱշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրն ավարտվեց H խմբի Լեհաստան-Կոլումբիա հանդիպումով:
Հարավային Ամերիկան ներկայացնող երկրի հավաքականը հաղթեց 3:0 հաշվով:
Մրցավեճի հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ. Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո Յերի Մինան գլխի դիպուկ հարվածով գոլ խփեց:
70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Ռադամել Ֆալկաոն:
5 րոպե անց Խամեսի ֆանտաստիկ փոխանցումից հետո Խուան Կուադրադոն մեն-մենակ է մնացել դարպասապահի հետ և 3-րդ գոլը խփել:
H խմբում Սենեգալը և Ճապոնիան 4-ական միավոր ունեն, Կոլումբիան 3 միավոր ունի, իսկ միավոր չվաստական Լեհաստանը եզրափակում է խումբը:
Տեսանյութը՝