Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում
ՍպորտԼեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ինքնաքննադատությամբ մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում:
«Մենք ոչինչ չկարողացանք անել մրցակցի դեմ: Կոլումբիան տեխնիկապես եւ տակտիկապես գերազանցեց մեզ: Վերջին տարիներին սա մեր ուժեղագույն մրցակիցն էր: Նույնիսկ, Գերմանիայի եւ Պորտուգալիայի հետ ավելի հեշտ էր:
Ես չկարողացա ինձ դրսեւորել, բայց ես միայնակ էի եւ չէի ստանում փոխանցումներ: Այս արդյունքի համար պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ: Պետք է հաղթեինք Սենեգալին: Այն խաղում մեզ թույլ էին տալիս ֆուտբոլ խաղալ, իսկ մենք չգիտեինք՝ ինչպես»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լեհաստանը երկու պարտությունից հետո զրկվել է խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: