ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի
ՀասարակությունՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակն երկու անգամ կրճատվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է Աղաջանյանը: