ԱԱ-2018. Պորտուգալիան և Իրանը ոչ-ոքի խաղացին
ՍպորտԱշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իրանի հետ՝ 1:1:
Ընդմիջումից առաջ հոյակապ գոլի հեղինակ է դարձել Ռիկարդո Կուարեժման: 53-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն վաստակել է 11 մետրանոց հարված, սակայն չի կարողացել այն հաջող իրացնել:
83-րդ րոպեին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի մասնակցությամբ տհաճ դրվագ է գրանցվել. նա հարվածել է մրցակցի դեմքին, սակայն մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո միայն դեղին քարտ է ցույց տվել պորտուգալացուն:
Ավելացված ժամանակում իրանցիները վաստակել են 11 մետրանոց և, հաջող իրացնելով այն, հավասարեցրել հաշիվը:
Զուգահեռ խաղում Իսպանիան 2:2 հաշվով է ավարտել Մարոկկոյի հետ հանդիպումը և խմբում զբաղեցրել առաջին տեղը: 1/8 եզրափակչում Իսպանիան կմրցի Ռուսաստանի հետ, իսկ Պորտուգալիայի մրցակիցը կլինի Ուրուգվայը: