Ինչպես է Մանվել Գրիգորյանն արգելում զինվորին ծարավը հագեցնել կոմպոտով (տեսանյութ)
TVԱրխիվային տեսանյութ` Արցախյան պատերազմի օրերից:
Տեսանյութում նաև գեներալ Մանվել Գրիգորյանն է, ով զինվորներից մեկին արգելում է ծարավը հագեցնել կոմպոտով, ինչին վերջինս հակադարձում է` ասելով, որ Մանվելն այդքան թալանել է, իսկ իր վերցրածն ընդամենը կոմպոտ է, ինչից հետո էլ հայհոյախառն վեճ է սկսվում:
Նշենք, որ տեսանյութում առկա են հայհոյանքներ, այն նախատեսված է 21+ լսարանի համար:
Հավելենք, որ այս օրերին համացանցային օգտատերերից շատերը նշում են, որ Մանվել Գրիգորյանն Արցախյան պատերազմի օրերին զբաղված էր ոչ թե կռվելով, այլ՝ թալանելով:
Օգտատերից մեկի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանը 30 հոգանոց խմբով 1994թ.-ին թալանում էր Ֆիզուլին, իսկ դիրքեր գնացող սպաներին առանց որևէ պատճառի ավտոբուսներից իջեցնում և ծեծում էր: