Առաջին կուրսի ուսանողուհին խոստովանել է, որ իրեն կուսությունից զրկել է ոչ թե շատրվանը, այլ երրորդ կուրսեցի Վադիմը
TVԱռաջին կուրսի ուսանողուհին, ով հայտարարել էր, որ կուսազրկվել է շատրվանի ջրի ուժեղ շթի հետևանքով, խոստովանել է, որ իր կուսությունը կորցրել է, ամեն դեպքում, ոչ թե շատրվանի, այլ երրորդ կուրսեցի Վադիմի պատճառով:
Պատահարը տեղի էր ունեցել Սոչի քաղաքի կենտրոնում: Մի խումբ առաջին կուրսի ուսանողուհիներ նշել են իրենց համակուրսեցու ծննդյան տարեդարձը, այնուհետև հարբած վիճակում որոշել են զվարճանալ քաղաքի կենտրոնի շատրվանների տակ:
Աղջիկներից մեկը հայտարարել էր, որ կքանստել է անջատված շատրվաններից մեկի վրա, որից հետո այն անսպասելի միացել է, և ուժեղ ջրաշիթը կուսազրկել է իրեն:
Ժամանած բժիշկներին ոչինչ չէր մնացել անելու, քան ընդամենը ֆիքսել, որ աղջիկը այլևս կույս չէ:
Շատրվանների սպասարկմամբ զբաղվող ընկերությունը հորդորել էր ընտրել շատրվաններից օգտվելու առավել կոռեկտ ձևեր:
– Ամեն ինչ այլ կերպ է եղել, շատրվանում զվարճանալուց առաջ ես արդեն կին էի, պարզապես երրորդ կուրսեցի Վադիկը, ով ինձ կուսազրկել էր, հրաժարվել էր ինձ հետ հետագա հարաբերություններից, և ես հորինեցի այդ տարօրինակ կուսազրկման պատմությունը,- խոստովանել է առաջին կուրսի ուսանողուհին: