Դիմել եմ պատկան մարմիններին՝ խնդրին արագ լուծում տալու նպատակով. Վահե Էնֆիաջյան
ԲլոգԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6 փողոցի 68/1 վթարային շենքի տասնյակ բնակիչներից ստացել եմ դիմում, որում բնակիչները բարձրաձայնում են իրենց արդարացի մտահոգությունները շենքի անբարեկարգ լինելու վերաբերյալ:
Անձամբ ծանոթ եմ շենքի անմխիթար պայմանների հետ:
Շենքը գտնվում է իրոք վթարային վիճակում,պատերի վրա խոնավության հետևանքով առաջացել են մեծ ճաքեր, միջանցքները պատված են մամուռով, մուտքերում բացակայում են դռներն ու պատուհանները, առկա է տանիքի հետ կապված խնդիրներ, բացակայում է սանհանգույցն ու առկա են կոյուղու վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ, տիրում է հակասանիտարական իրավիճակ։
Շենքում բնակվում են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, որոնց տեղաշարժը սահմանափակված է տարրական հարմարությունների բացակայության պատճառով։
Արդեն իսկ գրությամբ դիմել եմ պատկամ մարմինների, խնդրին արագ լուծում տալու նպատակով:

