Երգչուհի Շակիրան առաջինն է հայտնիներից, ում երկրպագուների թիվը գերազանցել է 100 մլն-ը Facebook սոցկայքում, գրում է mashable.com-ը։
Շնորհակալություն հայտնելով իր բազմաթիվ երկրպագուներին՝ երգչուհին հրապարակել է սոցկայքում իր «անցած ուղին» ներկայացող հոլովակ։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հազարավոր մարդկանցից մեկն է եղել, ով առաջինն է շնորհավորել Շակիրային՝ մեկնաբանություն գրելով հոլովակին. «Շնորհավորում եմ։ Հրաշալի փուլ՝ հրաշալի անձնավորության համար»։
Շակիրայի անձնական կյանքի պահերը՝ հղիության մասին գրառումը 2012-ին և երեխայի առաջին լուսանկարի տեղադրումը 2013-ին, օգնել են նրան դառնալ ամենահայտնի օգտատերը Facebook-ում։