Լիճքում իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում պետության տրամադրած սուբվենցիայի, տեղական բյուջեի եւ համագյուղացի բարերարի միջոցների հաշվին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում կենտրոնական ճանապարհին հարակից երկու հատվածներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, ծրագրի արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրվել է տեղական բյուջեի միջոցներից, իսկ 40 տոկոսը պետության կողմից տրամադրված սուբվենցիան է: Նախատեսվում է ասֆալտապատել 2790 քառակուսի մետր մակերեսով եւ 790 գծամետր երկարության ճանապարհներ երկու ուղղություններում, որոնցից մեկը սկսվում է հանրախանութի մոտից եւ ավարտվում դեպի գերեզմանոց տանող ճանապարհ, մյուսը՝ Աղեկի կամրջի մոտից դեպի էլեկտրաենթակայան:
Եվս 1 500 քմ մակերես կազմող ճանապարհ ասֆալտապատվելու է լիճքեցի բարերար Գագիկ Խալոյանի միջոցների հաշվին, որը սկսվում է Աղեկի կամրջի մոտից եւ տանում դեպի գյուղի կենտրոնական գերեզմանոց: Շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն հուլիսին:
Խոսրով Խլղաթյան