Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Արարատի մարզպետն անհրաժեշտություն է համարում ոռոգման ջրի արդարացի բաշխումը

Արարատի մարզի հերթական մարզխորհրդի՝ հունիսի 28-ի նիստը մարզպետ Գարիկ Սարգսյանը սկսեց նորանշանակ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին եւ Արարատի մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանին ներկայացնելով: 

Նիստին ներկա մարզի 97 համայնքապետերին, մարզպետարանի աշխատողներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, մարզում առկա խնդիրների եւ լուծման եղանակների մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Նա իր խոսքում անդրադարձավ ապրիլի 5-ին տեղի ունեցած ցրտահարությանը, որը մարզի 44 հանամայնքներին հասցրել է 5-90 տոկոս վնաս, որից պտուղ՝ 692,5 հա, խաղող՝ 1560 հա, կարտոֆիլ՝ 171,3 հա, բնաջարանոցային կուլտուրա՝ 1,42 հա:

«Իսկ մայիսին տեղացած կարկուտը մարզի ինը համայնքներին՝ 240 հա-ի վրա, կրկին հասցրել է մեծ վնասներ: Եթե ցրտահարության դեպքում անզոր ենք, ապա կարկուտի դեպքում պետք է լինենք հետեւողական, որպեսզի վեգետացիայի ընթացքում չլինեն անսարք, չկրակող հակակարկտային կայաններ»,-ընդգծեց Տերտերյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մարզպետարան ուղարկված բոլոր ակտերը, որոնց վնասները 80 տոկոսից ավելի են հասցեագրված են համապատասխան կառույցներին: 
Քանի որ շուտով մարզում սկսվելու է գարու եւ ցորենի բերքահավաքը,

Տերտերյանն իր խոսքում առաջարկեց մեկ անգամ եւս ստուգել հացահատիկահավաք կոմբայնների քանակը եւ անհրաժեշտության դեպքում հրավիրել նոր կոմբայններ: 
Վարչության պետն ընդգծեց մարզում կատարված գյուղատնտեսական կենդանիների պատվաստման եւ կանխարգելման միջոցառումների մասին: Պետական պատվերով խոշոր եւ մանր եղջերավոր անասունների համար անցկացվել է տուբերկուլյոզի, սիբիրախտի, դաբաղի, բրուցելիոզի , եւ այլ հիվանդությունների պատվաստումներ: Նիստի ժամանակ գյուղապետերի մեջ լայն քննարկում ծավալվեց գյուղապետարաններում անասնաբույժի հաստիքի ավելացման հետ կապված: Այս առիթով հնչեցին հակասական տեսանկետներ: Տերտերյանը նշեց, որ անհրաժեշտ է անասնաբույժի ներկայությունը, ով կկարողանա հսկողության տակ պահել իրավիճակը, անհրաժեշտության դեպքում արագ բուժօգնություն, պատվաստում իրականացնելու համար: 

Լայն քննարկում տեղի ունեցավ նաեւ կապված մարզում առկա ոռոգման ջրի պակասի հետ: Դիմելով ՋՕԸ-ի տնօրեններին՝ մարզպետ Սարգսյանը նշեց. «Անհրաժեշտ է, որպեսզի ոռոգման ջրի արդարացի բախշում լինի, որպեսզի դժգոհությունները հնարավորինս քիչ լինեն: Այս տարի էլ ջրի պաշարները սուղ են, իսկ պահանջարկը՝ շատ»:

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն առաջ քաշեց Զոդի Բանավան թաղամասում առկա խմելու ջրի բացակայության հարցը, որտեղ արդեն 11-րդ օրն է՝ բնակիչները չունեն խմելու ջուր: Մարզպետը նշեց, որ հարցն իսկապես օրակարգային է, եւ հանձնարարեց արագ իրականացնել քննարկումներ եւ խնդրին լուծում տալ:

Մարզի համայնքների այս տարվա նախորդ հինգ ամիսների բյուջեի կատարման մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ սեփական եկամուտները բյուջեով նախատեսված 2 մլրդ 785 մլն դրամի դիմաց փաստացի մուտքագրվել է 863,5 մլն դրամ: Հողի հարկի գծով 100-ից ավելի տոկոս են ապահովել 14 համայնքներ, իսկ ցածր արդյունք՝ 40 համայնքներ: Հողի վարձավճարները տարեկան 188,3 մլն դրամի դիմաց մուտքագրվել է 52,5 մլն դրամ: Թերակատարվել է 76 համայնքում, ընդհանրապես գանձումներ չեն արձանագրվել տասը համայքներում: Եղիազարյանը դիմելով թերացած համայնքների գյուղապետերին կոչ արեց. «Կիսամյանի ամփոփմանը մի քանի օր ժամանակ է մնացել: Հորդորում եմ օր առաջ կատարել մուտքերը»:

2018 թվականի առաջին կիսամյակում մարզի համայքներում մարզպետարանի կողմից 14 համայքներում կատարված հսկողության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ Տի եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը: Նա մանրամասն անդրադարձավ ՏԻՄ, առեւտրի եւ ծառայությունների, պաշտպանության, հողաշինության եւ հողօգտագործման, քաղաքաշինության բնագավառներում հայտնաբերված խախտումներին, օրենքի շրջանցումներին, թերացումներին: 

Ելույթ ունեցան նաեւ Արարատի մարզի զինկոմ, գնդապետ Արայիկ Մուրադյանը, ԱԻՆ մարզային փրկարար ծառայության պետ Արման Ամիրջանյանը:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»