Բելգիան նվազագույն հաշվով հաղթեց Անգլիային. G խումբ
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: Վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին Անգլիա-Բելգիա, Պանամա-Թունիս զույգերը:
Մունդիալի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Անգլիա-Բելգիա խաղը, կայացավ Կալինինգրադում: Հանդիպման հենց մեկնարկում Բելգիան հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում: «Կարմիր սատանաները»՝ բելգիացիները, առավել մոտ էին գոլին, քան Անգլիայի հավաքականը: Թիմերն առաջին կեսում այդպես էլ գոլեր չխփեցին և հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում Բելգիայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ հարվածով «կարմիր սատանաններին» առաջ մղեց Յանուզայը՝ 0:1: Անգլիացիները փորձեր անում էին վերկանգնելու հաշվի հավասարությունը, բայց ոչինչ չստացվեց և Բելգիան հաղթեց նվազագույն հաշվով:
Միաժամանակ ընթացող G խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին Պանամայի և Թունիսի հավաքականները, որոնք դուրս էին մնացել 1/8 եզրափակչի ուղեգրերի համար պայքարից: Թունիսի հավաքականը առաջին կեսում պարտվելով Պանամային 1:0 հաշվով՝ կարողացավ հաղթել 1:2 հաշվով:
Անգլիան և Բելգիան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը: