Վրաստանի նոր վարչապետը նոր նախաձեռնություն կներկայացնի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ
ՄշակույթՎրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ կառավարության հաջորդ նիստում նոր նախաձեռնություն կներկայացնի այսպես կոչված անձնական ավտոմեքենաների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»,-ը, Բախտաձեն հայտարարել Է հունիսի 29-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարության հաջորդ նիստում ես կներկայացնեմ նոր նախաձեռնություն, որը վերաբերում Է ոչ միայն «ջիպերին»: Դա վերաբերում Է ամբողջ ավտոհավաքակազմին, հատկապես, այսպես կոչված անձնական ավտոմեքենաներին: Բնականաբար, այն իրադրությունը, որն այդ տեսակետից առկա Է պետական առանձին կազմակերպություններում, ես կասեի՝ կտրականապես անընդունելի Է: Ելնելով դրանից՝ մենք հանդես կգանք նոր նախաձեռնությամբ, որն արդեն մշակված Է, եւ այն մենք կներկայացնենք կառավարության հաջորդ նիստում»,-ասել Է Վրաստանի վարչապետը: