Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում (ուղիղ)
ՀասարակությունԷջմիածնում քիչ անց կմեկնարկի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, ուր ցուցարարները Էջմիածնի Մայր Աթոռին հարակից կենտրոնական հրապարակում են:
Հիշեցնենք` «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն տեւական ժամանակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով Երեւանում ցույցեր էր անցկացնում: Այսօր առաջին անգամ նրանք բողոքի ակցիա են անցկացնում Էջմիածնում:
Նախօրեին կաթողիկոսը ուղերձով դիմել էր իր կողմնակիցներին հորդորելով չգնալ Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվելու: