Բոլորն էլ պետք է հասկանան, որ զոհ են դարձել բռնատիրությանը. Ժիրայր Սեֆիլյան
Հասարակություն«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր մասնակցում էր Անդրիաս Ղուկասյանի ստեղծած «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին: Այս մասին հայտնում է Orer.am-ը: «Մեր երկրի ներսում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ:«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» պատրաստվում ենք այդ ընտրություններին: Մենք առաջիկա օրերին կմասնակցենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներին, արդեն ունենք ներկայացուցիչ: Մասնակցության ձևաչափն առաջիկայում կորոշենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Սասնա ծռերի» անդամների մասին նա կարծիք հայտնեց, թե վերջիններս ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլ նաև ռազմագերիներ են: Ժիրայր Սեֆիլյանն ասաց,թե ինքը հասկանում է, որ անդառնալի կորուստ է եղել, սակայն բոլորն էլ պետք է հասկանան, որ զոհ են դարձել բռնատիրությանը: Սեֆիլյանի խոսքով` մահացած ոստիկանների հարազատներն էլ շուտով կհասկանան դա: