Ջաբրաիլի զորամասում զինվորին ներքնաշոր չեն տրամադրում. ահազանգում է ծնողը
TVMeganews.am-ը գրում է.
Թեեւ վարչապետ Փաշինյանը անընդունելի եւ խստագույնս պատժելի է համարում, որ զինվորները չեն ստանում իրենց հասանելիքը, սակայն Meganews.am-ի հավաստի աղբյուրները փաստում են, որ շատ զորամասենրում հրամանատարները չեն համակերպվել նոր իրավիճակի հետ:
Meganews.am-ին դիմած քաղաքացին խնդրեց, որ իր անձնական տվյալները գաղտնի պահվեն, քանի որ մտավախություն ունի, որ տղային կարող են վնասել զորամասում:
«Տղաս ծառայում է Ջաբրաիլի չաստում: Մենք անապահով պայմաններում ապրող ընտանիք ենք, բայց ստիպված ենք լինում պարտքով ներքնաշորեր ուղարկել տղայիս: Ուտելիքը մի քիչ հասկանալի է, հնարավոր է բանակում իր սրտի ուզածը չեն տալիս, դրա համար է ուզում, բայց հիգենիայի պարագաներ ու ներքնաշորեր էլ չեն ստանում՝ ոնց առաջ»,- պատմում է զինվորի հայրը: Ջաբրաիլի զորամասի աշխատակիցների տեսակետը ներկայացնելու համար փորձեցինք կապ հաստատել նրանց հետ, սակայն չհաջողվեց: