Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը
ՀասարակությունՀայաստանի պետական մանկավարժական համալսարանում կայացավ 2017-2018 ուստարվա ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՊՄՀ առկա և հեռակա համակարգում բակալավրի և մագիստրոսի դիպլոմ ստացավ 2417 շրջանավարտ՝ 1890-ը բակալավրի, իսկ 527-ը՝ մագիստրոսի:
Ուսման տարիներին իրենց լավագույնս դրսևորած 20 շրջանավարտի դիպլոմներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ավարտական այս միջոցառումը շատ կարևոր է, քանի որ ձեր կյանքի մի հատված փակվում է, բայց բացվում է շատ ավելի կարևոր մի էջ: Դուք կրթական հաստատություններում կրթության դեսպաններն եք և հավատացեք, որ ձեր գործունեությունից շատ մեծ բաներ են կախված»,-դիմելով շրջանավարտներին՝ ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ մանկավարժներից է կախված, թե ինչպիսի աշակերտ դուրս կգա այս կամ այն դպրոցից՝ ազա՞տ, անկա՞խ, թե կաղապարված, վերլուծո՞ղ, քննադատո՞ղ, թե անգիր անող:
Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ համերգով: