Ինչպիսին էր առաջին տիկին Աննա Հակոբյանը փոքր տարիքում․ (Ֆոտո)
LifestyleՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանրության շրջանում, ընդունենք, բավական դրական իմիջ ունի։
Սոցցանցերում ոչ միայն ամուսնու՝ Փաշինյանի մասին են քառյակներ ձոնում, այլ նաև Աննա Հակոբյանի, որը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։
Ու քանի դեռ հանրության մի մասը «կռիվ» է անում առաջին տիկնոջ սանրվածքների, հագուկապի շուրջ, մենք «փորփրում» ենք կառավարության նոր անդամների, այդ թվում՝ Աննա Հակոբյանի մասին համացանցում առկա գրեթե ամբողջ ինֆորմացիան։
Փնտրտուքների ճանապարհին ուշագրավ լուսանկարներ գտանք առաջին տիկնոջ ու իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մանկությունից։
Լուսանկարները դիտեք ստորև՝



