Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
ՍպորտՖուտբոլի Լեհաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ազգային թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան այլևս չի գլխավորի լեհերի ազգային ընտրանին: Վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ իր վրա է վերցրել Լեհաստանի ազգային թիմի տապալումն աշխարհի առաջնությունում:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունում Լեհաստանի ազգային ընտրանին H խմբում երկու պարտություն կրելուց հետո զբաղեցրեց վերջին հորիզոնականը: