Ինչ հիմքով է այժմ Էդուարդ Բաբայանը ձերբակալված պահվում. այս ամենում կա՞ քաղաքական ենթատեքստ
ԲլոգՊետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը ձերբակալությունը ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։
Իրավապահ մարմինների գործողությունները ոչ իրավաչափ են, քանի որ չկա դատաբժշկական փորձաքննություն, որն ապացուցի, որ ծեծկռտուք է եղել, ավելին, բողոքողը ինքը ր բողոքը հերքել է և ասել, որ վայր է ընկել։
Պարզ զգացվում է, որ այս ամենում կա քաղաքական ենթատեքստ, քանի որ չեղած բողոքի հիման վրա այժմ ապօրինի կերպով մարդ է պահվում ձերբակալման վայրում։
Չի բացառվում, որ այս գործողությունների հիմքում Հայաստանում ներկայումս տիրող քաղաքական մրցակցությունն է, քանի որ կա ոչ իրավաչափ գործողություն իրավապահ մարմնի կողմից։
Եթե մարդը ինքը հայտարարում է, որ վայր է ընկել ու ոչ մի բողոք չունի, ինչ հիմքով է այժմ Էդուարդ Բաբայանը ձերբակալված պահվում։
Ուժեղ տպավորություն կա, որ փորձ է արվում այս թեման շահարկել՝ Ծառուկյանի հեղինակությանն ու վարկանիշին վնասելու համար, ինչը ուղղակի անընդունելի ա։ Չի կարելի իրավական պրոցեսները խառնել քաղաքական պրոցեսներին կամ առաջինը օգտագործել երկրորդի հաշվարկների համար։ Իսկ հիմա հենց այդ տպավորությունը ունեմ։