Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ջերմուկ՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին կմեկնի Սյունիքի մարզ։ Այդ մասին վարչապետը տեղեկացնում է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում»,- գրել է Փաշինյանը, հավելելով, որ հուլիսի 6-ին էլ մեկնելու է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալուԱմուլսարի խնդրին: