Մեղավոր եմ զգում, որ քայլարշավը Սյունիքով չի անցել. թույլ չտաք որեւէ մեկին ձեր հաղթանակը վերցնել. Փաշինյանը՝ Սիսիանում
ՀասարակությունԵս մեղավոր եմ զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներգրավվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավում եմ, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չկար: Մեղավոր եմ ինձ զգում, բայց եթե Մեղրիից սկսեինք, ուրեմն հիմա նոր Երեւան կհասնեինք: Այնպես որ կարծում եմ՝ մեր որոշումն արդարացված է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, թավշյա հեղափոխության հաղթանակը յուրաքանչյուրի հաղթանակն է, իսկ հաղթանակածի զգացողությունը պետք է մշատպես լինի, այլ ոչ թե տեւի 1-2 ամիս. «Թույլ չտաք որեւէ մեկին ձեր հաղթանակը վերցնել, հաղթանակածի զգացողությունը հարատեւ պետք է լինի»,-ասաց նա:
Կարճ ելույթից հետո նա պատասխանում է սիսիանցիների հարցերին: