Ֆրանսիայում և Իսպանիայում խոշոր հանցավոր ցանցի 129 անդամ է ձերբակալվել, որի մեծամասնությունը հայեր են. Ինտերպոլ
ՀասարակությունԻսպանիայի ազգային ոստիկանության և Ինտերպոլի համատեղ գործողությունների արդյունքում խոշոր հանցավոր ցանց է բացահայտվել, 129 մարդ ձերբակալվել է:
Ըստ Ինտերպոլի կայքում հրապարակված հայտարարության՝ հատուկ գործողություններն իրականացվել են հունիսի 25-29-ը: Արշավի թիրախում հայտնվել է կազմակերպված հանցավորության եվրասիական ցանցը, որի կազմում ընդգրկված են նաև «օրենքով գողեր»: Արշավի նախապատրաստական աշխատանքները տևել են 2.5 տարի:
Իսպանական ոստիկանությունը սերտորեն համագործակցել է ինչպես Ինտերպոլի, այնպես էլ Եվրոպոլի, ֆրանսիական և վրացական ոստիկանությունների հետ:
Ինչպես հաղորդվում է ձերբակալությունները տեղի են ունեցել Իսպանիայում և Ֆրանսիայում: Ձերբակալված անձանց մեծամասնությունը հայկական ծագում ունի:
Հանցավոր ցանցի անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքի անօրինական վաճառքի, փողերի լվացման, խարդախության և կոռուպցիայի մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր «Հայկական մաֆիայի» դեմ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում 142 մարդու ձերբակալության մասին: