Ինչ դերակատարում է ունեցել Մանվել Գրիգորյանը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի դեպքերի ժամանակ (տեսանյութ)
TV1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության առաջին կեղծված ընտրություններն էին, որոնք հիմք հանդիսացան հետագա կեղծիքների համար։
Նախագահի հիմնական հավակնորդներն էին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը։ Ըստ պաշտոնական թվերի Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ ձայների 51.75%-ը իսկ Վազգեն Մանուկյանը՝ 41.29%-ը։ Սակայն ժողովուրդը համոզված էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և Վազգեն Մանուկյանը ընտրվել է երկրի նախագահ։
1996-ի սեպտեմբերի 25-ին ժողովուրդը հավաքվել էր Ազատության հրապարակում: Հանրահավաքները շարունակվում էին արդեն երրորդ օրը:
Վազգեն Մանուկյանը իր ելույթում նշել էր․
«Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»:
ժողովուրդը «Վազգեն, նախագահ» վանկարկումներով, Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվեց դեպի ԿԸՀ, որը գտնվում էր խորհրդարանի շենքում: Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:
Այդ օրերի ժողովրդական ընդվզումը ճնշվեց։
Սա մի մի տեսանյութ է, որում Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը խոսում են այն մասին թե ինչ դերակատարում է ունեցել Մանվել Գրիգորյանը այդ օրերին։