Բնապահպանն ու «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները
ՀասարակությունՀայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ հրապարակելով լուսանկար :
«Վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,-գրել է Արման Եղոյանը: