Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը
ՀասարակությունԴժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: