Դժվար է ուժ գտնել կրկին ֆուտբոլ խաղալու համար. Նեյմար
ՍպորտԲրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը «Instagram»-ի իր էջում կիսվել է հույզերով` Բելգիայից կրած պարտությունից հետո.
«Սա իմ կարիերայի ամենատխուր պահն է: Ինձ համար այս ամենը շատ ցավոտ է, քանի որ գիտեինք, որ կարող էինք ավելի լավ խաղալ ու պատմություն կերտել: Այս անգամ չստացվեց:
Դժվար է ուժ գտնել կրկին ֆուտբոլ խաղալ համար:
Վստահ եմ` Աստված կտա ինձ ուժ, որպեսզի պատրաստ լինեմ ցանկացած փորձության: Այս պատճառով ես չեմ դադարի նրանից շնորհակալ լինել, նույնիսկ պարտություններից հետո: Հպարտ եմ այս թիմի մի մասնիկը լինելու համար: Մեր երազանքը չիրականացավ, սակայն մեր սրտերը չեն թողնի, որպեսզի կանգ առնենք»,- գրել է Նեյմարը: