Չորրորդ անգամ Գորիսում անցկացվեց «Թթի փառատոնը»
Սպորտ«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիններս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում:
«Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք ցանկանում զբոսաշրջիկներին ցույց տալ, թե թթից ինչ է հնարավոր ստանալ` չիր, դոշաբ, օղի: Ցանկանում ենք փառատոնի միջոցով նպաստել Գորիսի աշխուժացմանը, ակտիվացմանն ու զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց միջոցառման հաղորդավար Գրիգը:
Զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ տարբեր երկրներում մասնակցել է մի շարք ուշագրավ փառատոների, սակայն այն ջերմությունն ու միասնականությունը, որը կա թթի փառատոնում, ոչ մի տեղ չի տեսել: