Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանապետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին
ՀասարակությունՀուլիսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին:
Ոստիկանության պետը նախ ներկայացրել է ձևավորվող խորհրդի առաքելությունը և վերահաստատել իր կամքը հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդի ձևաչափում քննարկելու ոստիկանության գործունեությանն առնչվող կարևորագույն խնդիրները, համատեղ ջանքերով գտնելու լուծումներ:
Ներկաները հարցեր են ուղղել ոստիկանության տարբեր ոլորտներից՝ սկսած ճանապարհային երթևեկության, տեսանկարահանող սարքերի գործունեությունից մինչև ոստիկանության ծառայության կատարելագործման, ոստիկանների աշխատավարձերի չափի մասին:
Տալով սպառիչ պատասխաններ՝ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում ոստիկանության իրականացրած միջոցառումներին ու հանրությանը հուզող խնդիրներին:
Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում:



