ԱԱ-2018. Խորվաթիան 11 մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտԱշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ կիսաեզրափակիչների վերջին մասնակցիը:
Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում վերջին ուղեգիրը պարզեցին Ռուսաստանի ու Խորվաթիայի հավաքականները: Հանդիպման հաշիվը բացեցին առաջնությունն ընդունող երկրի հավաքականը: Գոլի հեղինակ դարձավ Չերիշևը:
Մինչև առաջին խաղակեսի ավարտը խորվաթները հավասարեցրին հաշիվը: Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կրամարիչը:
Հանդիպման հիմնական ժամանակն այսպես էլ ավարտվեց ու թիմերը հաղթողին պետք է պարզեին լրացուցիչ ժամանակում: 101-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիդան ու Խորվաթիային հաշվի մեջ առաջ մղեց: Ռուսները չհանձնվեցին ու 115-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոցների շնորհիվ:
Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր հարվածաշարում հաղթեցին ընդհանուր 4: