Դամասկոսի մերձակայքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել
ՄիջազգայինՍիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի և Ջաբալ Կալամունի շրջանում տասնյակ զինյալների է ոչնչացրել, ինչպես նաև ոչնչացվել են նրանց զենքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դումայի շրջանում զինյալների թաքստոց է ոչնչացվել, որտեղ ավելի քան 20 ահաբեկիչներ և տարբեր զենքեր են եղել: Սպանվածների թվում է նաև խմբավորման ղեկավարը: Մեկ այլ թաքստոց ոչնչացվել է Արաբին գյուղաքաղաքում, սպանվել են զինված խմբավորման ակնառու ներակայցուցիչներ:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Իդլիբի գյուղերում ահաբեկիչներին պատկանող ռազմական հենակետ է ոչնչացվել, արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: «Ջաբհա ան նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ սպանվել և վիրավորվել են Խան աս Սաբլ շրջանում: Նրանց թվում են խմբավորման 9 սաուդացի ղեկավարներ: Աղբյուրի տեղեկացմամբ, Օմարիա գյուղում նույնպես «Ջաբհա ան նուսրա»-ի ղեկավարների թաքստոց է ոչնչացվել:
Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա արվարձանում և Սայդնայա գյուղաքաղաքում նոյեմբերի 10-ին հրասանդներ են ընկել: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են:
Սիրիական իշխանությունների տվյալներով, Սիրիայում ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ: