Մոդրիչը Ռուսաստան-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստն է
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ռուսաստան-Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը ճանաչեց Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին:
Խորվաթիան դուրս եկավ կիսաեզրափակիչ հետխաղյա 11 մետրանող հարվածաշարով հաղթելով Ռուսաստանի: Իսկ հուլիսի 11-ին կիսաեզրափակչում խորվաթները կմրցեն Անգլիայի հետ: