Ֆուտբոլային տոն Երևանում. Լեգենդների խաղում հաղթեց Լատինական Ամերիկայի թիմը
ՍպորտՄայրաքաղաք Երևանն այս օրերին դարձել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հավաքատեղի, որը եզրափակվեց լեգենդների խաղերով՝ Եվրոպան ընդդեմ Լատինական Ամերիկայի:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խփվեց 7 գնդակ: Եվրոպան հաղթեց Ամերիկային 5:2 հաշվով: Այս խաղում աչքի ընկան Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ, Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:
«Հրաշալի խաղ ստացվեց, երկու թիմերը լավագույնս խաղացին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հրաշալի ընդունելության համար»,-խաղի ընթացքում հայտարարեց արգենտինական ֆուտբոլի լեգենդ Գաբրիել Բատիստուտա: