Հա՛յդե Փարիզ. ինչպե՞ս են երկրից հեռանում Սարգսյանները. իրավապահների անփութությո՞ւն, թե՞...
TVLurer.com-ը գրում է.
Վերջին օրերին ՀՔԾ-ի հարուցած քրեական գործերի բոլոր առանցքային ֆիգուրանտներին մեկ բան է միավորում՝ նրանք բոլորն էլ ինչ-ինչ հրաշքով, աճպարարությունների օգնությամբ, հաջողացրել են լքել Հայաստանի տարածքը: Դատեք ինքներդ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ն ծանուցագիր է ուղարկում, որը ստանալու փաստը Քոչարյանի գրասենյակից կտրականապես հերքում են, հետո հաստատում՝ ծանուցագիրը տեղ հասել է, բայց այ Երկրորդ նախագահն արդեն երկրում չէ՝ նա Եվրոպայում է, և եթե ՀՔԾ-ն այդքան մեծ ցանկություն ունի Քոչարյանին հարցաքննելու, ապա պետք է սպասի մինչև հուլիսի 25-ը, երբ նա կվերադառնա Հայաստան: Ի դեպ՝ կվերադառնա, թե ոչ Քոչարյանն իր եվրոպական վոյաժից՝ նույնպես հարց է:
Մեկ այլ, ոչ պակաս ռեզոնանսային գործով անցնող Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը և նրա ընտանիքը նույնպես, պարզվում է՝ երկրում չեն: Այս պատմությունն ընդհանրապես զավեշտ է, Լևոն Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությունը նախ խուզարկվեց, հայտնաբերեց 7 միլիոն դոլլարի հասնող չարաշահում, սակայն նրան այդ պահին որևէ մեղադրանք չառաջադրվեց: Իսկ հիմա նրա, ինչպես նաև նրա որդու և դստեր նկատմամբ ապօրինի հարստացման հոդվածով հետախուզում է հայտարարվում և օ՜ զարմանք՝ պարզվում է՝ Լևոն Սարգսյանը նույնպես բռնել է Քոչարյանի ճամփան, ընդ որում՝ ընտանյոք հանդերձ: Ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի մյուս զարմիկը՝ արվեստասեր Նարեկ Սարգսյանը, ով ևս հետախուզվում է, ըստ որոշ տվյալների՝ Եվրոպայում բուժում է ստանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում