ՀՀ փոխվարչապետը Լոնդոնում կմասնակցի Հայաստանում ներդրումներ անելու թեմայով սեմինարին
ՏնտեսությունՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 14-ին Լոնդոնի 8 Northumberland Ave. էլիտար միջոցառումների սրահում մասնակցելու է «Հայերը ֆինանսների աշխարհում-ՀՖԱ» (Armenians in Finance - AIF) երկրորդ սեմինարին:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը, ՀՖԱ միջոցառումների նպատակը աշխարհասփյուռ հայության պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբումն է և ինտեգրված համայնքի ստեղծումը: Բացի փոխվարչապետից սեմինարին մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RWZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և Granatus Ventures-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով:
Մասնավորապես՝ «Ներդրումները Հայաստանում» թեմայի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի ներկայիս բիզնես և ներդրումային մթնոլորտի բարենպաստությունը, ինչու և ինչպես է պետք ֆինանսավորել հայ գործարարներին, բարելավել ներդրումային դա՛տը, ինչպես նաև համայնքի ծանոթությունների ՛նորհիվ իրականացնել պլանավորված ներդրումային ծրագրերը: