Մանջուկիչ. Արդարացի կլինի, եթե Մոդրիչը նվաճի «Ոսկե գնդակը»
ՍպորտԽորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը խոսել իր թիմակից Լուկա Մոդրիչի մասին.
«Ես Մոդրիչին գիտեմ երկար տարիներ: Միասին խաղացել ենք թե՛ ակումբում, թե՛ հավաքականում: Նա շատ է աշխատել այս մակարդակին հասնելու համար: Եթե նա հաղթի «Ոսկե գնդակի» խաղարկությունում, ապա արդարացի կլինի: Նա այժմ մեր թիմի առաջատարն է ու մենք ուրախ ենք դրա համար:
Անչափ երջանիկ ենք, որ նրա հետ միասին հասել ենք այստեղ ու պայքարելու ենք մինչև վերջ»,- Մանջուկիչի խոսքերը մեջբերում է «Championat»-ը:
Խորվաթիայի ընտրանին ԱԱ-2018-ի կսիաեզրափակչում կմրցի Անգլիայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին: