Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և ջրոցի խաղացող երեխաների միջև տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)
TV«Ֆեյսբուք»-ում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ դրանում պատկերված է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և նրա հարազատների վիճաբանությունը ջրոցի խաղացող երեխաների հետ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Կոտայք գյուղի մի խումբ բնակիչներ Կարեն Գասպարյանին մեղադրում են ջրոցի խաղացող երեխաների ծնողներին սպառնալիքներ տալու և ծեծելու համար: Ընտանիքի փաստաբանը հերքում է մեղադրանքները: