Գիտնականները շփոթված են. Մարսի վրա այլմոլորակայինների գործարան է հայտնաբերվել
TVՉբացահայտված թռչող օբյեկտը (ՉԹՕ), երկնքում հանդիպող անսովոր մարմին է, որը դիտորդի կողմից ճանաչելի չէ որպես մարդկությանը հայտնի որևէ առարկա։
Չնայած ՉԹՕ հապավումը վերաբերվում է ցանկացած անհայտ թռչող օբյեկտի, այն հաճախ որպես հոմանիշ է օգտագործվում օտար տիեզերանավի բնութագրելիս։ ՉԹՕ-ների կողմնակիցները առաջ են քաշում այն վարկածը, որ քանզի այս առարկաները տեխնիկական, այլ ոչ թե բնական երևույթ են, և տեսքով ու թռիչքի բնույթով անհայտ են գիտությանը, դրանք չեն կարող Երկիր մոլորակից լինել։ ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ականներին։ 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը։ Նա առաջինն էր, որ հրապարակայնորեն խոսեց այդ մասին։ Նույն 1947 թվականին էր, երբ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը, և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել, և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել, նվիրված ՉԹՕ-ներին։ Նման մի ուսումնասիրություն գրում է, որ Ռուսաստանի, նախկին Սովետական Միության երկրների և Չինաստանի իշխանությունները միասնական ջանքեր են գործադրել ՉԹՕ-ները հասկանալու համար։ Այս նույն հետազոտությունթ նաև նշում է, որ «մի քանի ինքնաթիռներ ոչնչացվել, և առնվազն չորս օդաչու մահացել են ՉԹՕ-ների հետևելիս»։ Լուրջ ուսումնասիրություններ նաև կատարվել են ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ հզոր երկրներում։