Մոտիկ, բայց անհաս ամպի ծվեններ. սյուրռեալիստական ֆոտոշարք
Lifestyle
Գերմանացի նկարիչ Մարկուս Էյնսպաննիերը վերջերս հրապարակել է իր «ամպամած» ինքնանկարների շարքը։ Մանկության ու պատանեկության տարիներին նա հաճախ էր վեր նայում։ Աչքերը հառելով երկնքին՝ Մարկուսը տարբեր գաղափարներ էր հղանում։ Երբ նա 13 տարեկան դարձավ, նա իբրև ծննդյան նվեր պոլարոիդ ֆոտոխցիկ ստացավ։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցին նրա լուսանկարչական էքսպերիմենտները։ Մեծանալով նա չկորցրեց իր մանակական վառ երևակայությունը։ Մարկուսն այնքան տարված է ամպերով, որ նրա մտերիմները նրան «Wolkenonkel» մականունով են կնքել, որը թարգմանաբար նշանակում է «Ամպ քեռի»։ Այս լուսանկարիչն էջ ունի «Instagram»-ում, որտեղ բավականին ակտիվորեն կիսվում է իր սյուրռեալիստական լուսանկարներով։