Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված. Ճիվաղը կամ ճիվաղները օրեր շարունակ տեռորի են ենթարկում ողջ գյուղը. (Ֆոտո, տեսանյութ)
TVShamshyan.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Արմաշ գյուղը մի խումբ ճիվաղների կողմից տեռորի է ենթարկվում:
Գյուղացիները ամեն առավոտ միմյանց «Բարի լույսի» փոխարեն հարցնում են՝ «Հո տունդ մարդ չի՞ մտել, հո տուն-տեղ չե՞ն թալանել»:
Հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել, տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված: Տականքը կամ տականքները Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները և տեսանյութը՝ Shamshyan.com-ի