«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի
ՍպորտՀայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը 6 ամսվա պայմանագիր է ստորագրել բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկու հետ։26-ամյա ֆուտբոլիստը բելառուսական «Մինսկի» սան է, հանդես է եկել Մինսկի «Դինամոյում», «Իսլոխում», սլովակյան «Զեմպլինում»։
Վերջին մրցաշրջանը Սվերչինսկին անցկացրել է «Մինսկի» կազմում՝ մասնակցելով 13 խաղի։
Այս օրերին կապանյան ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում և նախապատրաստվում է Եվրոպայի լիգային: