Հարսի զգեստը բռնկվել է հենց հարսանիքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
TVՄեծ Բրիտանիայի բնակչուհի Ռեյչել Բոֆոյի զգեստը բռնկվել է իր հարսանիքի ժամանակ: Միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինչ-որ պահի 33-ամյա հարսը հայտնաբերել է, որ իր զգեստի ներքևի հատվածը վառվում է: Բարեբախտաբար, կրակը հաջողվել է մարել, սակայն զգեստն, այնուամենայնիվ, փչացել է:
Բոֆոյի կարծիքով՝ կրակը բռնկվել է բենգալյան կրակների պատճառով, որոնք ինքն ու փեսան վառել են փողոցում:
«Ինձ մոտ տպավորություն էր, թե ոտքերս վառվում են: Թվում էր՝ կկորցնեմ ոտքերս, սակայն ինչ-որ հրաշքով ոտքերիս վրա նույնիսկ մի փոքր այրվածք չկա», - պատմել է նա:
Նշվում է, որ միջադեպից ամենաշատը տխրել է զույգի երկրորդ երեխան՝ Ջեքը, որի ծնվելուց հետո էլ նրանք որոշել են ամուսնանալ:
«Ջեքն ասում է, որ ուզում է հրշեջ դառնալ՝ մայրիկի զգեստի կրակը մարելու համար, սակայն կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ նույնիսկ մոտ չեմ գնա բենգալյան կրակներին», - ասել է հարսնացուն: