Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի (տեսանյութ)
TV«Московский Комсомолец»-ը հայտնում է, որ ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել խոշոր գործարար, «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը, հուլիսի 10-ին, ռուսական Օրյոլ քաղաքի տարածքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Կայքը նշում է, որ Օրյոլի մարզում Բուդագովն օլիգարխ է համարվում: Անցած տարի նա անսպասելիորեն արդարացվել էր պաշտոնյային կաշառելու գործով, չնայած մեղադրող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:
Գործարարը հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործն իր ագրոհոլդինգի վերահսկողությունն իրենից խլելու փորձի հետևանք է: