Օշականում, Ոսկեվազում եւ Ոսկեհատում ջուրը կավելանա
ՀասարակությունՎեոլիա ջուր ՓԲԸ ներկայացուցիչները հետեւել են Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում նոր ջրագծի կառուցման տարվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացնում են ընկերության հանրային կապերի ծառայությունից, ջրագիծը կունենա ընդամենը 300 մետր երկարություն, կկառուցվի նաեւ 3 դիտահոր՝ փականային հանգույցով:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 շաբաթվա ընթացքում, նչի արդյունքում սպառողներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի կհասցվի: Իսկ «փոխհատուցումը» լիարժեք կլինի. վթարների բացակայություն ու վայրկյանում 15-20 լիտր լրացուցիչ ջուր: