Ինչպե՞ս հատել Վրաստանի սահմանը ուրիշի ավտոմեքենայով
TVՎրաստանում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես հատել Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով:
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։
Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։