ՀՀ Լոռու մարզի Վանաձորում քաղաքում պլանային ջրանջատումներ են լինելու
ՀասարակությունՊլանային աշխատանքներով պայմանավորված, 2018 թվականի հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:
Ջուր չի լինի, մասնավորապես, քաղաքի Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոցի, Աղաբաբյան և Կարբիշևի նրբանցքների, Ֆիդայիների փող․ 1/5, 8, 45-113, Աղաբաբյան փող․ 7, 5, Լալվար փող․ 13-29/կենտ/, 26-60/զույգ/, Աբովյան փող․92 և 67-99/կենտ/ համարների, 1-ին փակուղու, Նժդեհի փող․ 46, Մյասնիկյան փող․ 47-63 /կենտ/, 72, 74, 76 համարների հասցեներում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: