Կանացի հանելուկայնությունը պատկերող 20 դիմանկար հնդկուհի լուսանկարչի կողմից (լուսանկարներ)
Lifestyle
Չնայած իր երիտասարդ հասակին՝ այս հնդկուհին հասցրել է մեծ ստեղծագործական հաջողությունների հասնել լուսանկարչության ասպարեզում։ Բումիկա Բաթիան փորձում է իր երազների աշխարհը պատկերել լուսանկարներում։ Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ, երբ նա հանկարծ սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել լուսանկարչության հանդեպ։ Կարճ ժամանակահատվածում լուսանկարչությունը նրա տարերքը դարձավ։ Այդ ժամանակից ի վեր նա սկսեց հաստատուն քայլերով առաջ ընթանալ լուսանկարչության ոլորտում։ Նրա գրեթե բոլոր լուսանկարներում գերիշխում են թախծոտ տրամադրությունները, սակայն դրանցում նշմարվում են նաև լուսանկարչի խառնվածքին բնորոշ ռոմանտիկան ու նրա հոգում թևածող սերը։ Դե ինչ, վայելենք այս սքանչելի ֆոտոշարքը։