Կինը շուրջ երեք օր բռնաբարել է իր վրա հարձակված կողոպտիչին
TVԿալուժյան մարզի ոստիկանությունը հետաքրքրական վերջաբան ունեցած կողոպուտի գործ է հետաքննում: Բանը նրանում է, որ կողոպտիչի զոհը մոլորեցրել է վերջինիս և վերածել սեքս-ստրուկի: Դեպքը տեղի է ունեցել Մեշովսկ քաղաքում, երբ կողոպտիչը փորձել է հարձակում կատարել գեղեցկության սրահի վրա, իսկ աշխատողներից մեկը վերջինիս երեք օրով պատանդ է վերցրել և ամբողջ ընթացքում սեռական բռնությունների է ենթարկել նրան:
Կինը կողոպտիչին վարդագույն ձեռնաշղթաներով կապել է մարտկոցին, «վիագրա» դեղահաբեր է տվել և երեք օր շարունակ ամբողջությամբ «օգտվել» է նրա սեռական հնարավորություններից:
Ուշագրավ է, որ ոստիկանության աշխատակիցները ժպտալով էին պատասխանում գործի հետ կապված հարցերին: Թե՛ կողոպտիչին, թե՛ բռնաբարողին ազատազրկում է սպառնում: