ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ն չի պատրաստվում բաց թողնել թիմի առաջատար Նեյմարին:
Ինչպես հայտնում է «AS»-ը, փարիզյան ակումբը բրազիլացուն նոր` ավելի բարձր աշխատավարձով պայմանագրի շնորհիվ ցանկանում է պահել խաղացողին: Այժմ խաղացողի տարեկան աշխատավարձը կազմում է 37 մլն եվրո: Ակումբի ղեկավարները ցանկանում են այն բարձրացնել` դարձնելով 50 մլն եվրո:
Նշենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: